Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/32

Այս էջը սրբագրված է

       Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ,
       Սիրով տամ քեզ հազար բարև:

Սիրով քո միշտ սիրահարիմ,
Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ.
Եւ ոչ յուսանք մխիթարիմ,
Եւ ոչ գիտեմ, թէ ո՜ւր վարիմ,
       Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ,
       Սիրով տամ քեզ հազար բարև:

Երեսս է դարձեր իմ մոխիր,
Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ.
Բոլոր մարմինս եղեր է կիր,
Գըրելով քեզ արտասուօք գիր,
       Սէր իմ, սէր իմ, աւա՜ղ,
       Սիրով տամ քեզ հազար բարև:


14


Իմ արևակն, իմ արուսեակն, իմ արեգակն, իմ լուսին,
Ելար յինէն, ու զիս թողեր յոյժ կարօտ քո երեսին,
Խանդակաթ եմ, մաղըսկաթ եմ, հասրաթ եմ քո մէկ խօսի
Այս խըղճալի խոր հառաչելս մինչև յե՞րբ, մինչև յե՜րբ,
                         Մինչև յե՜րբ, սէր իմ:

Թէպէտ կարի յոյժ փափագիմ տեսիլդ քո ինձ տեսանիլ,
Բայց զի կարի հեռագոյն ես, ո՛չ կարեմ քեզ հասանիլ,
Ուր լինէր ինձ խոտիկ մեղնիլ՝ դիմացդ առջև բուսանիլ.
Այլ վա՜յ, աւա՜ղ, խոր հառաչելս մինչև յե՜րբ, մինչև յե՞ր
                         Մինչև յե՜րբ, սէր իմ: