Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/33

Այս էջը սրբագրված է

Գաղտու ալանի հալիմ, մաշիմ, խըղճալի եմ, խըղճալի,
Բերկրութիւն ինձ բընաւ ո՛չ գոյ, ողբալի եմ, ողբալի,
Ե՞րբ լինիցի ինձ օրըն այն, որ լինիցիմ խընդալի,
Ո՛չ գիտեմ թայս խոր հառաչելս մինչև յե՞րբ, մինչև յե՞րբ,
                         Մինչև յե՞բր, սէր իմ:


15


Իմ աննըման յոյժ գովելի,
Արարեր զիս ողորմելի,
Տեսոյդ գերի-լինիմ, գերի.
        Արի՛, սէր իմ, արի՛, արի՛,
        Զարթի՞ր ի քընոյդ:

Իմ աննըման տիպ գերազանց,
Դու թագուհի ամէն ծաղկանց,
Գարունն էհաս, ձըմեռն էանց,
        Արի՛, սէր իմ, արի՛, արի՛,
        Զարթի՛ր ի քընոյդ:

Իմ աննըման, ես քո սիրուն
Միշտ դեգերեալ կամ երերան,
Չի՛ խարշէ զքեզ շողն արևուն,
        Արի՛, սէր իմ, արի՛, արի՛,
        Զարթի՛ր ի քընոյդ:

Քո խղճալի երգնակն եմ ես,
Միշտ ի բոյին դռնակն եմ ես,
Զի քո տեսոյն խնդրակն եմ ես.
        Արի՛, սէր իմ, արի՛, արի՛,
        Զարթի՛ր ի քրնոյդ: