Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/34

Այս էջը սրբագրված է

16


Ի նընջմանէդ արքայական,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր,
էհաս նըշոյլն արեգական,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

Պատկեր սիրուն, տիպ բոլորակ,
Լըրացելոյ լուս նոյն քատակ,
Ո՛չ գըտանի քեզ օրինակ,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

Այդ քո տեսիլդ, զոր դու ունիս,
Արար ծառայ քեզ ըզգերիս,
Արևակէզ գուցէ լինիս,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

Ղաբին սրտիւ քանի՞ կոծամ,
է՜ վարդ կարմիր և անթառամ,
Տե՛ս, թէ զիա՞րդ խղճալի կամ,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

Տապ և խորշակ ժամանեցին,
Զթերթիկ գեղոյդ այրել կամին,
Քանզի էանց գիշերն մըթին,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր:

է՜ աննըման իմ գովելիս,
Ի մէջ ականց գեղ քո՝ մագնիս,
Իռահեակ սոյն թըւականիս,
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր: