Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/38

Այս էջը սրբագրված է

20


Բարկ արևդ ի շող ձեղունէն ցայտաբերեալ ծագեցար առ մեզ.
Ողջունելով ըզսիրելիդ երգաբանեմք.
                    Դու բարի եկիր, սիրելի,
                    Դու բարի եկիր:

Ո՛հ բերկրուն եղեալ մեր ժողովմանս, ցընծացաք յոյժ մինչ տեսաք ըզքեզ.
Ուստի դարձեալ անդրէն ըզնոյն կըրկնաբանեմք.
                    Դու բարի եկիր, սիրելի,
                    Դու բարի եկիր:

Որովհետև պատուական գանձ քան զսիրելիս ո՛չ գոյ ի կեանս այս.
Բերկրութիւն մեծ մեզ շնորհեցեր՝ ուրախութեամբ լըցեալ ըզներկայս:
                    Դու բարի եկիր, սիրելի,
                    Դու բարի եկիր:

Ո՛հ, ցընծացուցեր զմեզ քո գալովդ՝ յոյժ նըման որպէս յաւար բազում,
Վասնորոյ զնոյն քեզ սիրելոյդ դարձեալ ասեմք.
                    Դու բարի եկիր, սիրելի,
                    Դու բարի եկիր:

Աստանօր մեր փարթամացեալ սէր ի վերայ սիրոյ ըզգեցաք,
Մինչ ունէաք զքեզ ի սրտի՝ ըզտեսութիւնդ ես վայելեցաք.