Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/39

Այս էջը սրբագրված է

                    Դու բարի երկիր, սիրելի,
                    Դու բարի եկիր:

Ո՛հ, թէ լերանց հանգոյն հոգ անձին լինիցէր մեզ՝ արդ ոչընչանայր
Ապա ո՞րպէս լըռեալ՝ ըզնոյն ո՛չ առասեմք.
                    Դա բարի եկիր, սիրելի,
                    Դա բարի եկիր.
                    Բարի, բարի,
                    Դա հազար բարի:


21


Բարի եկիր, իմ պատուական սիրելի,
Բարի եկիր, իմ ինձ պիտան սիրելի,
Բարի եկիր, իմ աննըման սիրելի,
          Բարի երկիր, բարի, բարի,
          Դու հազար բարի:

Բարի եկիր, իմ աչաց լոյս սիրելի,
Բարի եկիր, իմ բարի բոյս սիրելի,
Բարի եկիր, իմ անգին գոյս սիրելի,
          Բարի եկիր, բարի, բարի,
          Դու հազար բարի:

Բարի եկիր, իմ լուսերես սիրելի,
Բարի եկիր, իմ քաղցրատես սիրելի,
Բարի եկիր, որ դու իմ ես սիրելի,
          Բարի եկիր, բարի, բարի,
          Դու հազար բարի: