Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/40

Այս էջը սրբագրված է

Բարի եկիր, իմ արեգակն, իմ լուսին,
Բարի եկիր, որ աչքերս ըզքեզ տեսին,
Բարի եկիր, բիւր գոհութիւն անհասին,
          Բարի եկիր, բարի, բարի,
          Դու հազար բարի:

Բարի եկիր, իմ նոնոֆար, իմ ռահան,
Բարի եկիր, իմ մանուշակ, իմ շուշան,
Բարի եկիր, իմ կարմիր վարդ պատուական
          Բարի եկիր, բարի, բարի,
          Դու հազար բարի:

Բարի եկիր, իմ աղաւնի, իմ տատրակ,
Բարի եկիր, իմ արտօտիկ, իմ երգնակ,
Բարի եկիր, քաղցրաբերան իմ թութակ,
          Բարի եկիր, բարի, բարի,
          Դու հազար բարի:


22


Ո՛վ գերազնիւ գերըղձալի,
Տեսոյդ կարօտ եմ, կարօտ եմ,
Որ մի միայն ես բաղձալի,
Տեսոյդ կարօտ եմ, կարօտ եմ:

Հեստս ի սիրոյդ՝ յանանդորրու,
Տըխուր նըստիմ որպէս ըզբու,
Յոյժ ծարաւեալ իբր եղջերու,
Տեսոյդ կարօտ եմ, կարօտ եմ: