Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/47

Այս էջը սրբագրված է

         Բացվի՛ր, ի՛մ նազելի,
         Տեսոյդ կարօտ եմ, կարօտ եմ.
         Զարթի՛ր, ի՛մ աննըման,
         Գեղոյդ կարօտ եմ, կարօտ եմ:

Գիշերն էանց, առաւօտն երևեցաւ,
Արևն ահա յարևելից մօտեցաւ,
Ցերեկոյէն ի վեր սրտիկս հալեցաւ.
         Բացվի՛ր, ի՛մ նազելի,
         Տեսւոյդ կարօտ եմ, կարօտ եմ.
         Զարթի՛ր, ի՛մ աննըման,
         Գեղոյդ կարօտ եմ, կարօտ եմ:

Գերի լինիմ քո ամէն մէկ տերևուն,
Քէնէ ի զատ ինձ ո՛չ այլ ինչ երևուն,
Չի՛ տար ինձ լոյս առանց քո՝ լոյսն արևուն.
         Բացվի՛ր, ի՛մ նազելի,
         Տեսոյդ կարօտ եմ, կարօտ եմ.
         Զարթի՛ր, ի՛մ աննըման,
         Գեղոյդ կարօտ եմ, կարօտ եմ:

Ես քո փըշովտ թէ բիւր անգամ հարկանիմ,
Ի քո սիրոյդ թէև ի հուր արկանիմ,
Զայն ամէնն ինձ անթիւ բարիք վարկանիմ.
         Բացվի՛ր, ի՛մ նազելի,
         Տեսոյդ կարօտ եմ, կարօտ եմ.
         Զարթի՛ր, ի՛մ աննըման,
         Գեղոյդ կարօտ եմ, կարօտ եմ: