Թըռչնոց խղճալին եմ, սիրով խոցեալ խելագարուն,
Այ իմ գովելի, լի՜, լի՜,
Գովելի ես, գովելի,
Գովելի, լի՜, գովելի, լի՜,
Խելագարուն:
Սըրտի իմոյ ըստոյգ սիրելի ո՛չ գոյ բաց ի քէն,
Այ իմ գովելի, լի՜, լի՜,
Գովելի ես, գովելի,
Գովելի, լի՜, գովելի, լի՜,
Բաց ի քէն:
Ուստի ի սիրոյ քոյին կապանս գերի վարեցայ,
Այ իմ գովելի, լի՜, լի՜,
Գովելի ես, գովելի,
Գովելի, լի՜, գովելի, լի՜,
Գերի վարեցայ: