Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/5

Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐ

(1683—1768)

18-րդ դարում զարգացող հայ ազգային-ազատագրական պայքարին զուգընթաց վեըարթնանում, աշխուժանում Է համահայկական գրական-կրթական շարժումը: Նախորդ դարերի համեմատությամբ այդ շարժումը առավել նպատակադիր էր, ծրագրային, առավել ազգային ու գաղափարական: Դարի վերանորոգվող գրական-մշակութային կյանքը առաջ էին մղում նշանավոր գործիչներ Մխիթար Սեբաստացին ու Մխիթարյանները՝ Վենետիկում, Հովհաննես Բաղիշեցին, Հակոբ Նալյանն ու Պաղտասար Դպիրը՝ Պոլսում, Սիմեոն Երևանցին, Պետրոս Նախիջևանցին՝ էջմիածնում, Շահամիրյանները՝ Մադրասում և այլք՝ այլուր:


Պաղտասար Դպիրի լուսավորական գործունեութիւնը ծավալվում է 18-րդ դարի 20—60-ական թվականներին: Իբրև մատենագետ, պատմագետ, փիլիսոփա, լեզվաշինարար, հրատարակիչ, մանկավարժ և բանաստեղծ Պաղտասար Դպիրի համբավը տարածվում է Արևմտահայաստանից դուրս, հայության լայն շրջաններում: ժամանակակիցները և նրանց հաջորդները Պաղաասար Դպիրին կոչում են՝ «Նոր Հոմերոս», «փիլիսոփա, իմաստուն», «մեծն քերական», «վարժապետաց վարժապետ» «երևելի պատմագետ»,