Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/56

Այս էջը սրբագրված է

Ի փոփոխման գոլով կենցաղս՝
Իւրքն ամենայն են հոսանուտք.
Յաջողմունքն և անյաջողնունքն՝
Երկոքեան են խաբօղք և սատք.
Ապաքէն իբր ի պատկերի
Շրջագալեալ իզուր խռովինք
Եւ ո՛չ գիտենք ո՞ւմ ժողովենք,
Զոր համարիմք մեզ սեպհական:

Րանեալ մարդիկ լըքին զաշխարհս
Եւ զինչս իւրեանց այլոց թողին.
Գերեզմանք՝ տանք նոցա եղեն՝
Ըստ հոգերգօղ սաղնոսողին.
Ո՞ւր՝ այնոքիկ հզօր իշխանքն,
Որք յաղթեցին զօրաց բազմաց.
Որոց աւուրքն, որպէս ըստւեր,
Անցին և ո՛չ երևեալ կան:

Տիպ տիրական զարդարեցեալ
Յանմահութիւն վիճակեցաք,
Ըզպատուիրանն ո՛չ պահելով,
Ի հող մանու անդրէն դարձաք.
Այլ յետ նահուն յառնենք դարձեալ,
Զի ընկալցուք ըզհատուցանն.
Արդարքն ի կեանս երկնից գընան,
Մեղաւորքն՝ ի հուրն անվախճան: