Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/58

Այս էջը սրբագրված է

Յայսմ անցաւոր անկայուն խաբօղ, պատրօղ վայելմանս».
Զոչինչ ունիմք հաստատունս, հիմնաւորս և կայականս.
               Մի՛ լար, մի՛ լար, մի՛ հոգար,
               Այս ամենայն անցանէ:

Վասն այսորիկ աւասիկ ո՛չ ոք բերկրեալ ո՛չ տըխրի,
Եւ հակընդդէմ յիրաւի ո՛չ ոք տըրտմեալ ո՛չ բերկրի.
               Մի՛ լար, մի՛ լար, մի՛ հոգար,
               Այս ամենայն անցանէ:

Փարթամաց և տընանկաց, մեծամեծաց և փոքունց
Նմանապէս հանդիպի նոյն պատահումն երկոցունց.
               Մի՛ լար, մի՛ լար, մի՛ հոգար,
               Այս ամենայն անցանէ:

Բազումք ի յոյժ անպատուից թագ պարծանաց ըստացան,
Եւ շատք փառօք պերճացեալ յիւրեանց փառացն ընկեցան.
               Մի՛ լար, մի՛ լար, մի՛ հոգար,
               Այս ամենայն անցանէ:


39


ԱՌ ԱՅՆ, ԶՈՐ ԳԼԽԱՏԱՌՔԴ ՑՈԻՑԱՆԵՆ


Ո՜վ համայնից փափագելի,
Յինէն՝ վասն է՞ր ի բաց շըրջիս.
Որքան լինիս՝ չե՛ս յագելի,
Յինէն վասն է՞ր ի բաց շըրջիս: