Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/6

Այս էջը սրբագրված է

հայագիտական հրատարակության «մենտոր» (դաստիարակ), «հմուտ տաղասաց»:


Ցավոք, մեզ չի հասել Պաղտասար Դպիրի կյանքի ու գործունեության հետ կապված որևէ ամբողջական գրություն: Նրա մասին հատուկենտ տեղեկություններ ենք քաղում ձեռագիր և տպագիր մատյանների հիշատակարաններից, տապանագրերից և մի քանի բանաստեղծություններից:


Պաղտասար Դպիրը ծնվել է 1683 թվականին Կեսարիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Հոր անունն է Գրիգոր, մորը՝ Թուրվանդա: Արհեստի բերումով հյուսն Գրիգորը ընտանիքով Կեսարիայից գաղթում է Պոլիս: Այս պատճառով Պաղտասար Դպիրը իրեն հաճախ կոչում է նաև Պաղտասար Կեսարացի, Կոստանդնուպոլսեցի, Գրիգորյան: Մեզ հասել են որոշ տեղեկություններ նաև Պաղտասար Դպիրի ժառանգների մասին: Նրա զավակներն են եղել Արսեն Դպիրը և Անտոն երեցը, իսկ թոռը՝ Մեսրոպ վարժապետը: Պատանեկան հասակում Պաղտասար Դպիրը Պոլսում սովորում է կոշկակարության արհեստը և ապա հաճախում տեղի նշանավոր ուսուցիչ և դաստիարակ Աստվածատուր Ջուղայեցու դպրոցը: Զանազան առիթներով նա խոր երախտագիտությամբ է հիշում «արդյունավոր», «հեզահոգի», «անձանձիր» ուսուցչին: Օժտված լինելով սքանչելի ձայնով՝ Պաղտասար Դպիրը երգում է եկեղեցում և ստանում դպիր կոչումը: Դեռևս երիտասարդական տարիներին նա լայն ճանաչում է ստանում իբրև հմուտ հրատարակիչ և երգահան-բանաստեղծ: Պաղտասար Դպիրը անձամբ ինթն է վարում հայագիտական կարևոր երկերի հրատարակության գործը, ընտրում, բաղդատում բնագրերը,