Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/60

Այս էջը սրբագրված է

Թէ՛ թագաւորք և թէ՛ կայսերք
Քո օգնելոյդ են միշտ կարօտ,
Իսկ առանց քո՝ ե՛ն յոյժ տըկար,
Որպէս արջառ մի անարօտ:

Մինչ կորուսիչ ես դու հոգաց
Եւ ծընանիս անհուն չարիս,
Բազումք ըզքեզ միջնորդ եղեալ.
Յառաջ բերեն բազում բարիս:

Այնքան սիրով կապին մարդիկ
Քո կապանօքդ և կարկամին,
Որ որքան կապ ձգես նոցին,
Այլ առաւել կապիլ կամին:

Եւ թէ առնուլ ոք կամիցի,
Զայն ըզկապանս յոտից նոցին,
Սըրով թըրով պատերազմին,
Թէպէտ խոցեն, թէպէտ խոցին:

Որք կապանօք քո կարկամին,
Այնք և ըզքեզ ամուր կապեն,
Յանել բանտի ներարգելլով,
Երկաթապատ ամրափակ են:

Ամուր պարիսպ և հաստատունք,
Սարսին ի քէն և սասանին,
Յորժամ ուժով քո զօրացեալ,
Չընէին մարդիկ անդ հասանին: