Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/68

Այս էջը սրբագրված է

47


Ի սկզբանէ հոգւոյս ոսոխն աղտեղի
Զկեղըն մեղաց տայ՝ ի հոգիս բոր առնէ:

Եւ ոչ յագի մի և երկու առնելով,
Այլ հանապազ կըրկնակըրկնէ, զոր առնէ:

Եւ մինչև ի միտս իմ գամ գերիս եղկելիս,
Զբղջումն իմ ուժգնակի յաչերս թոր առնէ:

Հասցէ, տէր իմ, յողորմելիս շընորհ քո,
Որ զիմ նըման սև ագռաւունս լոր առնէ:

Գիտէ ըզքո հանապազորդ ողորմիլդ,
Այն, որ յիշելն ըզքոյդ բարիս խոր առնէ:

Ոմն ըզխաղողն ազոխ առնէ յիմ այգւոջ,
Ոմն ըզտատասկն յօրինեալ ծոր առնէ:

Մինչ կամիցիմ ի վեր հայիլ բանականս,
Եղծանելիս զիմացականս կոր առնէ: