Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/69

Այս էջը սրբագրված է

48


ԱՌ ԶԳԱՑՈԻԹԻԻՆՍ ՄԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՈԻՆՍ


Զարմանալով զարմացայ ես ի մըտի,
Զի բընաւ ինչ ձեզ նըման այլ ոչ գըտի,
Այն զի այդքան ունիք միաբանութիւն,
Մինչ ունիք գործով յոյժ զանազանութիւն:

Համակամեալ համաշաւիղ ընթանայք,
Ներհակ երբէք դուք իրերաց ո՛չ գընայք,
Որք մինչ պիտոյանայք միմեանց՝ նոյն ժամայն,
Ո՛չ յամէք բընաւին քթթել մի ական:

Մինն ի ձէնջ եթէ լինիցի վշտակիր,
Ընդ նըմա և միւսքըդ լինիք մշտակիր,
Որպէս անօթն ընտիր տայ զձեզ օրինակ,
Յորդորել ըզմեզ լինիլ ձեզ օրինակ:

Մինչ մի անդամն ասէ ի մեզ վըշտանայ,
Վըշտանան ամենայն անդամքն ընդ նըմա,
Երանի այն եղբարցն, որ ձեզ նըմանին,
Զի նոքա միայն ժառանգեն զերանին:

Զինչ նըման այն եղբարցն և այն ընկերաց,
Որ նման ձեզ լինին օգնիչք իրերաց,
Որոց Դաւիթ զարմանալով տայ ըզգով,
Զի բարի կամ զի վայելուչ ասելով: