Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/7

Այս էջը սրբագրված է

կազմում գիտական ցանկէր, գրում առաջաբաններ, սրբագրում շարվածքները: 1719—1731 թվականների ընթացքում նրա ջանքերով տպագրվում են տասնյակ արժեքավոր սկզբնաղբյուրներ՝ «Գիրք պատմութեան երկրին Տարօնոյ, որ կոչի Զենօբ» (1719), Առաքել Սյունեցի՝ «Ադամգիրք» (1721), «Սուրբ գիրք, ոչ կոչի Մաշտոց» (1726), Գրիգոր Նարեկացի՝ «Մատեան ողբերգութեան» (1726), Սիմեոն Ջուղայեցի՝ «Գիրք տրամաբանութեան» (1728), Գրիգոր Տաթևացի՝ «Գիրք հարցմանց» (1729), Դավիթ Անհաղթի՝ «Գիրք սահմանաց» (1731) և այլն... «Կռունկ» երգը (1768), Հայրենների մի շարք (1752): Հայտնի է նաև, որ Պաղտասար Դպիրը իր «Ի նընջմանէդ արքայական» հայրենասիրական երգը գրել է 1708 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր: 1740-ական թվականներին Պոլսի նշանավոր պատրիարք, գիտնական, փիլիսոփա և բանաստեղծ Հակոբ Նալյանը պատրիարքարանին կից հիմնադրում է Գում-Գափուի մայր դպրատունը և նրա կառավարչությունը հանսնում է Պաղտասար Դպիրին: Մեզ հասել են այդ դպրոցի նախկին սաներ և ուսուցիչներ Հարություն Կարնեցու և Պողոս Տյուրիկենցի բանաստեղծությունները: Նրանք փառաբանում են իրենց դպրոցի հիմնադիրներ Հակոբ Նալյանին և Պաղտասար Դպիրին և կարևոր տեղեկություններ հաղորդում մայր դպրատան ուսումնակրթական կյանքի վերաբերյալ:

Նրանց ջանքերով դպրոցում կիրառվում են հայոց հին համալսարանների ուսման լավագույն եղանակները, դասավանդում են եռյակ և քառյակ արվեստները: Կենսագրական որոշ փաստերից կարելի է կռահել, որ Պաղտասար