Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/73

Այս էջը սրբագրված է

Տէրունեան տաճարին նոքա հայելի,
Զի հօտ նոցա անթարթ առ նոսա հայի,
Իսկ նոքա աղտեղեալ շրջին զազրալի՝
Ի խաւարի պղտոր վարաք հեշտալից:


52


ԱՌ ԵՂԿՈԻԹԻԻՆ ՀՈԳԻՈՅՍ


Գերի եղկելի, ողբալի, ո՜հ,
Յիրաւի լալի եմ, լալի.
Ծանրագոյն վըշտօք ցաւալի, ո՜հ,
Ե՛մ վիրաւորեալ, ե՛մ վիրաւորեալ.

        Ո՜հ, վիրաւորեցեալ գերիս,
        Ինձէն ինձ խորխորատ բացի,
        Ի դուռըն մահու գընացի, ո՜հ,
        Անզօր և անճար մընացի:

Երգելով ինձ երգ ողբական, ո՜հ,
Ողբացէք գանձն իմ պարտական,
Հէնք չարին զինև պատեցան, ո՜հ,
Ե՛մ վիրաւորեալ, ե՛մ վիրաւորեալ.
     
        Ո՜հ, վիրաւորեցեալ գերիս,
        Ինձէն ինձ խորխորատ բացի,
        Ի դուռըն մահու գընացի, ո՜հ,
        Անզօր և անճար մընացի: