Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/75

Այս էջը սրբագրված է

Յոր քահանայն և զևտացին
Հանդիսանալ զանց արին, աւա՛ղ, ո՜հ,
Եւ ո՛չ ի մերձ, ի մահ ցաւոյս
Փըրկեցին զիս, փըրկեցին:

Ի փափկագոյն կենաց վայրէն
Հանեցին զիս, հանէցին,
Եւ յանապատս յոյժ հեռագոյնս
Վանեցին զիս, վանեցին:

Ոչ բաւական վարկանելով
Ըզխղճալի մերկութիւնս, աւա՛ղ, ո՜հ,
Յոյժ չարաչար հարկանելով
Գանեցին զիս, գանեցին...


54


ԴԱՐՁԵԱԼ Ի ՆՈՅՆ ՄԻՏ


Անկեալ ի ձեռս աւազակաց խոցեցա՛յ գերիս,
Ահա՛, վասն այն աղաղակեմ, հառաչեմ և լամ,
Ահա՛, վասն այն կողկողողով միշտ գոչեմ և լամ.
Նեղագոյն վըշտօք պաշարեալ կոխեցայ գերիս,
Ահա՛, վասն այն աղաղակեմ, հառաչեմ և լամ:

Կիսամեռ անկեալ թաւալիմ խըղճալի դիմօք,
Զի յոտից մինչև ցգլուխ իմ լցեալ եմ վիրօք,
Եղկելի եղեալ տառապիմ ցաւալի կենօք,
Ահա՛, վասն այն աղաղակեմ, հառաչեմ և լամ: