Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/77

Այս էջը սրբագրված է

Ի մանկական տիոյս քանի զարգացայ,
Ի խելագար գնացից ո՜չ ըզգաստացայ,
Այլ Թնր, ի նոր ի մեղս անկեալ գլորեցայ,
Լացցեն համայն ստեղծւածք գանձն իմ պարտական:


56


ԴԱՐՁԵԱԼ ԱՌ ՎԱՐՈԻՑՍ ՎԱՏՈԻԹԻԻՆ


Իժըս եղեռնային, օձըս ժանտական,
Իսկականի բարւոյդ՝ չարաչար մեղայ.
Ծառայս սըխալական և տարագրական,
Արքայից արքայիդ՝ անդադար մեղայ:

Պետըս մեղաւորաց, որդիս կորստեան,
Զարդըս դըժոխային, ժառանգս գեհենեան,
Վերնականի լուսոյդ անճառ խենդութեան,
Ես կափուցեալ աչօք՝ անհամար մեղայ:

Ակնըս արատատես ունիմ ըզգերան,
Ըստ ամենատեսիդ յանդիմանութեան,
Ո՛չ կտրեմ նըկատել զինչ բարոյական,
Վասնորոյ, եղկելիս, միշտ և յա՛ր մեղայ:

Ղեղիս դառնատեսիլ, դիս ապարասան,
Յանցանացն իմ ըզթիւ՝ չեղէ խոստովան,
Ուստի ըստ դիտողիդ յայտնաբանութեան,
Փարիսեցւոյն և ես, հաւասար մեղայ: