Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/8

Այս էջը սրբագրված է

Դպիրը Գում-Գափուի մայր դպրատանը դասավանդում է պատմություն, փիլիսոփայություն, երաժշտություն:


Շատ բեղմնավոր է եղել Պաղտասարի գրիչը: Նրա ինքնուրույն, մեկնողական-հավաթական, գրական-գիտական ստեղծագործական աշխատությունների թիվը անցնում է երկու տասնյակից: Դրանց մեջ առավել արժեքավորներ են՝ «Գրքոյկ, որ կոչի ցանկգիրք Նոր Կտակարանին» մանրակրկիտ բանասիրական մի գործ, համաբարբառի առաջին տպագիր օրինակը (1753 թվ.), «Կրթութիւն քրիստոնեական պաշտօնի» և «Պատմութիւն Գրիգորիս սուրբ Լուսաւորչին», (հաւատաս թուրքերէն բարոյախրատական, պատմական, առասպելական երկեր), որոնք ծառայում են բռնի կերպով թուրքացած հայության մեջ ազգային ոգին վերարթնացնելու, մեսրոպյան տառերը սովորեցնելու առաջնահերթ նպատակին, «Համառօտութիւն պատմութեան Մովսէս Խորենացւոյ» (դժբախտաբար մեզ չի հասել): Պաղտասար Դպիրը լուրջ քայլեր է անում հայոց պատմագիտության զարգացման ասպարեզում: Նա ծրագրում է գրել հայ ժողովրդի ընդարձակ պատմություն. գուցե դա հենց «Պատմութիւն տոհմային» խորագրով աշխատութիւնն է, որ, ցավոք, դարձյալ մեզ չի հասել և մի այն որոշ տեղեկություններ են պահպանվել աղբյուրներում: Իր հրատարակած գրքերից մեկի հիշատակարանում Պաղտասար Դպիրը գրում է. «Ես մեր ազգի պատմութիւնը ընդարձակ կերպով և պարզ հայերէնով մի առանձին գրքով շարադրելն և տպագրելը իմ նպատակն եմ համարում»[1]:

Բացառիկ հետաքրթրություն ունի նաև Պաղտասար

  1. Պաղտասար Դպիր, Պու գիրք օլտուր քի..., Պոլիս, 1777, էջ 157: