Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/85

Այս էջը սրբագրված է

63


ԱՌ ՄԱՅՐՆ ՈՂՈՐՄՈԻԹԵԱՆ


Պաղատելով կարդամ առ քեզ,
Լո՜ւր գերելոյս ողորմելւոյս,
Վիրօք լըցեալ աղաղակեմ,
Հա՜ս ի թիկունս և լե՜ր ինձ լոյս,
          Յո՜յս, Մարիամ կոյս:

Առ ոտս անկեալ երանուհւոյդ
Յառաջանօք հայցեմ ի քէն,
Հոսանք մեղաց պատիցին զիս,
Հա՜ս ի թիկունս և լե՜ր ինձ յոյս,
          Յո՜յս, Մարիամ կոյս:

Ղեկն իմ, ահա, խորտակեցեալ,
Կամ տատանեալ տարուբերելու,
Ո՜վ յարաժամ օգնական իմ,
Հա՜ս ի թիկունս և լե՜ր ինձ յոյս,
          Յո՜յս, Մարիամ կոյս:

Անճառելոյ հօր միածին,
Կաթնամատոյց կոյս գերանբիծ,
Գաղտնաձիգ նետիւք խոցեցայ,
Հա՜ս ի թիկունս և լե՜ր ինձ յոյս,
          Յո՜յս, Մարիամ կոյս: