Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/87

Այս էջը սրբագրված է

65


Աւեր քաղաք եղև անձն իմ ի թըշնամեաց պատերազմէն, աւա՛ղ,
Յորում և ո՛չ տեղի մի բընաւ բընակելոյ մընալով շէն, աւա՛ղ,
Յորամ և ո՛չ տեղի մի բընաւ բընակելոյ մընալով շէն:

Հիմունք նորին քայքայեցան, բոլոր պարիսպք նորա անկան,
Քար ի քարի վերայ ուրեք թէ գըտանել նայիս՝ ո՛չ կան, աւա՛ղ,
Քար ի քարի վերայ ուրեք թէ գըտանել նայիս՝ ո՛չ կան, աւա՛ղ:

Նաբուգդոնոսոր Բաբիլօնին և անմարմին զօրքըն նորին, աւա՛ղ,
Զբոլոր քաղաքս ի բուն հիմանց և ըզտաճարն տապալեցին, աւա՛ղ,
Զբոլոր քաղաքս ի բուն հիմանց և ըզտաճարն տապալեցին, աւա՛ղ:

Ի մէջ ուռեաց ներարգելլով զիմաստ բանի խոհականինս,
Որ ըզներքինս և եթ տեսնալ՝ չունի երբէք նայիլ յերկինս, աւա՛ղ:
Որ ըզներքինս և եթ տեսեալ՝ չունի երբէք նայիլ յերկինս, աւա՛ղ:
Համանմանեալ ասիցն ի բանս, զոր իմաստունն երևոցէ, աւա՛ղ,