Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/88

Այս էջը սրբագրված է

Թէ վա՜յ քեզ, ո՜վ քաղաք անբախտ, որոյ արքատն մանուկ
իցէ, աւա՜ղ,
ԹԷ վա՜յ քեզ, ո՜վ քաղաք անբախտ, որոյ արքայն մանուկ իցէ, աւա՜ղ:
Ծառայն իբրու սիրօղ եղեալ, տիրօղն անզօր ի վայր մեղկեալ,
Միջինն անլուր եղեալ վերնոյն և ո՜չ ներքնոյն հրամայօղ լեալ, աւա՜ղ,
Միջինն անլուր եղեալ վերնոյն և ո՜չ ներքնոյն հրամայօղ լեալ, աւա՜ղ:


66


ԱՌ ՓՐԿԻՉՆ ԻՄ


Անձն իմ առ քեզ աղաղակէ, ո՜վ բըԺիշկ հոգայ իմոյ,
Թշնամին զիս յոյժ խոցոտեաց, ժամ է ինձ ողորմելոյ,
Յամէնայն կողմանց վարանեալ ո՜չ գոյ ինձ ոք ապաւէն.
          Եղկելի եմ, ողբալի եմ, քո ծառայն եմ,
          Մի թողուր զիս, արարիչ իմ՝
          Վասն անսպառ սիրոյ քոյ:

Ծով մեղաց զիս ալեկոծեաց, բիւր չարիք զիս պատեցին,
Որպէս ըզնաւ աննաւավար, ուր կամեցան կտրեցին,
Կենդանականս այս զօրութիւն եղև ինձ ղեկ մոլեգին.
          Եղկելի եմ, ողբալի եմ, քո ծառայն եմ
          Մի թողուր զիս, արարիչ իմ՝
          Վասն անսպառ սիրոյ քոյ: