Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/89

Այս էջը սրբագրված է

Ի քո անհուն ողորմութիւնդ ապաւինեալ զօրանամ,
Ըզսխալմունս իմ յիշելով՝ հառաչանօք զղջանամ,
Թէև անթիւ են մեղանք իմ, ի գըթոյդ ո՛չ վեր ջանամ.
          Եղկել եմ, ողբալի եմ, քո ծառայն եմ
          Մի՛ թողուր զիս, արարիչ իմ՝
          Վասն անսպառ սիրոյ քոյ:

Մեղա՜յ քեզ, տէր, մեղա՜յ, մեղա՜յ,
Բիւր չարիս գործեալ, մեղա՜յ,
Անօրինեալ, անառակեալ մայր մեղաց եղեալ եմ, մեղա՜յ,
Քեզ մի երբէք ո՜չ լսելով երկրաքարշեալ մեղա՜յ.
          Եղկելի եմ, խղճալի եմ, քո ծառայն եմ,
          Մի՜ թողուր զիս, ով քաւիչ իմ՝
          Վասն անսպառ սիրոյ քոյ:


67


ԱՌ ՆՈՅՆ ԴԱՐՁԵԱԼ


Ի խորխորատ տըղմի մեղաց, գերիս անկեալ թաւալիմ,
Քանի ջանամ, թէ ազատիմ, այլ առաւել ներմըղիմ,
Ջաչս իմ աստ և անդ ածելով՝ ո՛չ գըտանեմ ձեռընտու.
        Ուստի առ քեզ աղաղակեմ, հառաչեմ, լամ,
        Որ միայն ես ապրեցուցիչ, ազատիչ և կեցուցիչ:

Անկեալ ի ձեռս աւազակաց վիրաւորեալ մորմոքիմ,
Բանիլ աղերսել չըկարեմ, կերպարանօքս կողկողիմ,
Յանցաւորացն որք տեսին զիս, ո՜չ կարաց ոք օգնել ինձ.
        Ուստի առ քեզ աղաղակեմ, հառաչեմ, լամ,
        Որ միայն ես ապրեցուցիչ, ազատիչ և կեցուցիչ: