Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/9

Այս էջը սրբագրված է

Դպիրի «Ժամանակագրություն» աշխատութիւնը, որ հրատարակվեց Երևանում (1951): Այն իր մեջ պարունակում է պատմական կարևորութիւն ունեցող բազմաթիվ տեղեկութիւններ: Պաղտասար Դպիր փիլիսոփայից մեզ հասել է միայն «Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան» աշխատութիւնը: Մատենագիտական տեղեկությունների համաձայն այն տպագրվել է Կալկաթայում, և տպագիր օրինակներ չեն պահպանվել: Մաշտոցի անվան Մատենադարանում կան այդ երկի 11 ձեռագիր ընդօրինակություններ:

Իր տեսակի մեջ հազվագյուտ է Պաղտասար Դպիրի «Օրինակը բարևագրաց»-ը (1752 և 1787 թթ.): Տարբեր հարցերի շուրջք տարբեր մարդկանց ուղղված պաշտոնական և անձնական բնույթի նամակների, դիմումների ժողովածու է այն՝ գործնական նկատառումով ստեղծված: Պաղտասար Դպիրը, հաշվի առնելով աստանդական հայի համար նամակ գրելու կենսական անհրաժեշտությունը, իր նամակաձևերը գրում է ժողովրդի խոսակցական լեզվով: Նամակների օրինակների այս ժողովածուն միաժամանակ արտացոլում է ժամանակակից հայ կյանքի ու կենցաղի բազմաթիվ կողմեր: Ահա մի փոքրիկ հատված մոր՝ որդուն ուղղված նամակից, որ պատկերացում կարող է տալ թե՛ նոր զարգացող ժողովրդական գրական հայերենի և թե՛ հայության սոցիալ-տնտեսական կյանքի տխուր վիճակի մասին: «Շատ սիրով ու կարօտով հարցանեմ զքեզ, իմ աչերու լոյս Ալեքսան որդի, թէ ինչ հալի վրա ես ի յօտար երկրիդ ու ղարիպ տնակիդ: Եղուկ իմ այս ծերութեան պահուս, որ քեզնէ կարօտ մնացի: Գրկովս շուրջ եմ ածել ու կաթնովս եմ սնուցեր ու հիմիկ տեսուդ կարօտ եմ նստէր: Ո՛չ օրս է ինձ օր, ո՛չ գիշերս է գիշեր: Չեմ գիտէր՝ կուշտ ես թէ քաղ-