Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/90

Այս էջը սրբագրված է

Իբրև ըզթըռչուն թևաթափ՝ յերկիր անկեալ տագնապեմ,
Թըռչիլ ի վեր ո՜չ կարելով՝ յորսողէն, յոյժ կասկածիմ,
Զի լարեցեալ կան զինև շուրջ՝ որոգայթք յոյժ զանազանք.
        Ուստի առ քեզ աղաղակեմ, հառաչեմ, լամ,
        Ոք միայն ես ապրեցուցիչ, ազատիչ և կեցուցիչ:

Որպէս ըզձուկն ի ցամաքի՝ օդատանջեալ տապալիմ,
Ոստոստիմ անկանիլ ի ջուրն, ոչ կարացեալ տառապիմ,
Թէ ի սակաւ մի այլ մընայցեմ, մեռանիմ ողորմելիս.
        Ուստի առ քեզ աղաղակեմ, հառաչեմ, լամ,
        Որ միայն ես սառեցուցիչ, ազատիչ և կեցուցիչ:


68


ԱՌ ՓՐԿԻՉՆ ԻՄ


Փըրկաւէտ մահուան քոյ ըզգինս,
Որ անկեալ դընիմ յանկողինս,
Ապաքինեա ի չար ախտէս
Լալով աղերսեմ, աղերսեմ, աղերսեմ, ո՜հ,
Առ բըժիշկդ անձինս աղերսեմ:

Րամք չարին զինև պատեցան,
Քան զալիս գետոց յորդեցան,
Հաս թիկունս, կարող Յիսուս.
Լալով աղերսեմ, աղերսեմ, աղերսեմ, ո՛հ
Առ հըզօր փրկիչդ աղերսեմ: