Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/93

Այս էջը սրբագրված է

Թափեալ ի փառաց՝ մոլորական, ղարիպական եմ,
Գովելի պարուց քոց հեռագոյն, օտարական եմ.
Սարտուցեալ եղև ի ստենէ մօրդ տրտմալի անձն իմ, սէ՜ր իմ,
Զրկեալ ի գառանց՝ ընդ ջոկ ուլիցն եղէ հօրանեալ:

Գարնան քո գալոյ ինձ ձմեռանս ստորանամ միշտ,
Սըգով լընանիմ հառաչելոյ գոլով երաժիշտ,
Է ինձ երանի, թէ լինիցիմ րախ ի քո երկիրդ, սէ՜ր իմ,
Յայնժամ քո գեղոյն երգն որ ի լիս լինի բերանեալ:

Ողորմելի է, որ ո՜չ ի քոյդ յարկի բնակի,
Րամից քո մաքուր սուրբ երամիցդ հեռի գըտանի,
Գեղեցկապարուն քո սրահին խանդակաթ եմ ես, սէ՜ր իմ,
Իմ գոլով ի յայս թշուառական վայրի վերանեալ:


71


ՎԱՍՆ ԵՂԿԵԼԻ ԿՐԻՑ ՀՈԳԻՈՅՍ


Պատահելով գերոյս ասպատակք չարին,
Ողորմելիս իսկայն կալեալ կապեցին,
Կապեցին, կապեցին, շըրջափակեցին:

Ժողովեցեալ առ իս այն զօրք խաւարին,
Ըզկապեցեալ խըղճուկս ուժգին գանեցին.
Գանեցին, գանեցին կըռփահարեցին: