Էջ:Paghtasar Dpir, Taghs (Պաղտասար Դպիր, Տաղեր).djvu/98

Այս էջը սրբագրված է

75


ԱՌ ԳԻՆԻՆ


Ո՜վ նեղելոց մխիթարիչ, տրտմելոց բերկրացուցիչ եղեալ,
Սըրտից ոմանց խոր խոցոտիչ և ոմանց նոր նորոգիչ եղեալ,
Ո՜հ, ո՜հ, և ոմանց նոր նորոգիչ եղեալ:

Գիտեմ ըզքեզ կենդանարար և մահաբեր ճանաչեմ,
Ոչ գիտեմ՝ զինչ կոչեմ ըզքեզ, կեցուցի՞չ, թէ՝ մեռուցիչ եղեալ,
Ո՜հ, ո՜հ, կեցուցի՞չ, թէ՝ մեռուցիչ եղեալ:

Բնութեանս ներում որպիսութեան դա ճշմարիտ փորձաքար եղեալ,
Ծածկեցելոյ ատելութեան և սիրաթեան յայտարար եղեալ,
Ո՜հ, ո՜հ և սիրաթեան յայտարար եղեալ:

Գիտեմ ըզքեզ սիրոյ պատճառ և խռովարկու ճանաչեմ,
Ո՜չ գիտեմ զինչ կոչեմ ըզքեզ, սէր տըփչ, թէ սէր լուծիչ եղեալ,
Ո՜հ, ո՜հ, սէր տըւիչ, թէ սէր լուծիչ եղեալ:


76


Ո՜վ դու մանուկ դեռահասակ,
Լո՛ւր իմաստնոց հանապազ,
Զի լինիցիս մարդ կատարեալ՝
Յազնըւութեանց աննըւազ.