Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/101

Այս էջը հաստատված է

'2.'

Աշնան տըժգույն գիշեր մըն էր ձմրահուպ,
Կը ցոլային երկինքն աստղեր բյուր՝ ասուպ,
Չոր թերթերուն խորերն լուսինն իր բեկբեկ
Շաղն կը ցողեր՝ ամրան վարսիցն աղեբեկ.
5 Շամբին մեջ թարմ կը թավալեր վըտակը,
Փաղփուն աստղեր կը շողային հատակը,
’Ի անոր ալյացն հեշտիկ մրմունջը միայն
Սիրո քնարին վերջին լարին էր ողբ՝ ձայն...
Սյուքը կ՝սուլեր տերևներուն մեջ թեթև,
10 Դեմքիս վըրա կը սահեցներ շղարշե թև.
Նա իր շնչովն զիս գոհ ընել կը կարծեր,
Բայց կարծարծեր սրտիս սիրույն վառ կայծեր:
Ոգի մ’անցավ սըրտես, չթողուց հոն ըստվերն՝
Հիշատակ մը... միայն գիտեն այս աստղերն...
15 Համբուրից տխուր հիշատակ մ’էր սյուքին շունչն,
Իր դողդոջ ձայն տերևներուն այս շըշունջն.
Անույշ ժըպիտն ու վեհ նայվածքն այս ալին,
Մետաքս վարսերն սև հողին տակ կը հալին...
Տըժգույն ճակտին տըխուր պատկերն այս լուսին..․
20 Ո՜հ; կյանք պետք է տալ՝ սիրտ տրվի թե կուսին.․․
Կը սիրե նա, նայվածքիդ մեջ կը թոշնի.․․