Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Այս էջը հաստատված է

<1864>

1.

Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն եվ գեղեցկին,

5 Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր:

Այն, որ տրվավ երկրիս գարուն,
10 Ծաղկունք, մարգերն ալ ղարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,

Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կընե ծաղկունք դեռափըթիթ,
15 Ինչո՞ւ արդյոք նա սիրահար
Սըրտերն ղեղու արտասվոք միշտ: