Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Այս էջը հաստատված է

(Ավազաղբյուրի մերկ զավակաց նկարագիր) եթե միտքերնիս բերենք, պիտի ըսենք թե այն ստակին վրա, որ արցունք կը կաթե՝ նա սրտի հատոր չէ)։

Ինչո՞ւ ուրեմն մյուս թաղերն ալ չեն շարժիր այս ապահով «լուսաբանին» կառուցմանը ձեռնարկելու փոխանակ գիշերները երեկույթներու և կիրակի օրերը սրճանոցներու մեջ անօգուտ և անգործադրելի առարկություններով և խնդիրներով զբաղելու (խնդիրները եթե ազգային կամ օգտակար ըլլանք ատոր խոսք չունինք)։

Գաղղիո կայսրուհվույն և Ավստրիո կայսեր եկած ատեն ներկայացման խնդիր մը հուզեցինք և այն խնդրույն մեջ չը հաջողելովնիս՝7) ազգին արժնապատվության վնաս մը եղած ըմբռնեցինք, մինչդեռ անգին քյուրտերը մեր եղբայրները հարստահարելով և անոնց սրտաճմլիկ ճիլերը մեզ հասած ատեն անտարբեր կենալով, այս՝ թե մարդկության և թե ազգության արժանապատվությանը վնասող կացության մեջ անհաջող և պարսավելի դեր մը կատարեցինք և դեռ կը կատարենք․

Ասկե կրնա՞նք հետևցնել, թե հայը փառք մը կակնկալեր այն ներկայացմանց մեջ — ոչ այլ կրնանք ըսել, թե հայը դեռ իր արժանապատվության կետերուն լավ վերահասու եղած չէ Խոսարանի մեջ այս և ուրիշ տեսակ խնդիրները կը հուզվին և կը պարզվինք առանց ազգային թերթերուն կարոտելու և հեղինակ մը իր գրածը կարդալով ավելի ազդում և զգացում կը պատճառե։ որչափ ուրիշ մը զայն կարդալով. առաջինը իր ոգին շատերուն կը ներշնչե ու կը ներգործե, իսկ երկրորդը միայն իրեն (այն ալ պակաս)։