Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/111

Այս էջը հաստատված է

Խոսարանը կանոնավոր և համեստ վիճաբանության եմ մը կը ներկայե:

Հրապարակային լավ կամ գեշ խոսք մը արդյունք մը կարտադրե մեկին կամ շատին նկատմամբ։

Խոսարանին մեջ գաղափար մը անդորր կարտահայտիր, այլ կամ պիտի զարնե և կամ պիտի ղարնվի և, ինչպես վերը ըսինք, այս հարվածեն լույս մը պիտի բխի, այս լույսը պիտի ծավալի, այս լույսը պիտի խմորի և մեր գլխուն մեջ կեդրոնանալով, մեր ճակատը զեղուլ և այրել պիտի սկսի, և այն ատեն պիտի ըսենք, թե «մեր գլուխները տկար են այս լույսը զսպելու համար, կամ աշխատիլ հարկ Է և կամ «մեռնիլ», պիտի զգանք, թե մարգ և ազգ ենք, և հարկ Է գործադրել այն բաները, զոր պահանջեն այս երկու մեծ սկզբունքները։ Հոն պիտի սովրինք հավասարություն, ազատ մտածում, ընկերականություն, եղբայրություն, վերջապես բոլոր մահու և կենաց խնդիրները իրենց հետևանքներովը մեր առջև պիտի զտվին և այն ատեն ընտրումնիս ընդհանուր և ազատ պիտի ըլլայ, միատեղ պիտի վիճինք և պիտի վճռենք, վերջապէս, հայը հոն պիտի ամփոփի և պիտի սփոփի։

Լրագիրները խնդիր մը կառաջարկեն և խոսարաններու մեջ նույն խնդիրը կանոնավոր վիճաբանության ենթարկելով կպարզեն և կըգործադրեն:

Լրագրաց միջոցավ ազգօգուտ խնդիրներ շատ առաջարկված կան, բայց միջոց չըլլալուն պատճառավ անզգայության մառախուղին մեջ թավալած ու թաղված են։

Խոսարանը ազգային թե առաջարկության և թե գործադիրության կեդրոնականությունը իր մեջ կպարունակե, և քանի