Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Այս էջը հաստատված է

որ հասարակաց կամքը կը հագի, ուրեմն ազգին տարտամ վիճակն ալ կը հանգի։

Կարծեմ մերովսանն կրցանք բավական բացատրել խոսարանին կարևորությունը և արդյունավոր արտադրությունը:

Ուրեմն մյուս ազգային թաղերուն նախանձոտ նայվածքր կը հրավիրեմք8) նախաքայլ Սամաթիո խոսարանաց և հառաջադիմությանը վրա։

Մենք, երիտասարդներ, մենք պիտի հանդիսանանք լուսո դրոշակիրները, թող մեր ալևոր հայրերը ապագային աստղը իրենց կենաց սև կամարին վրա նշմարելով գոնե իջնան այն անցելույն փոսը։ Ինչպես որ մենք մեր հայրերուն նախապաշարյալ գաղափարներուն վրա կը խղճանք, մեր զավակներն ալ մեր գաղափարներուն վրա պիտ խղճան, որոնք դեռ հին գլխո մը մրուրն ու մնացորդն են. սրբենք մեր ճակատը և ծավալենք մտածումնիս հոն, ուր որ կը հասնի։

Ահա մեզի աղքատության մեջ հառաջադիմության միջոց մը, ձեռնարկենք, քանի որ գործադրելի և դյուրամատչելի է։

Պիտի խոսինք՝ ինչ որ կզգանք, պիտի տանք՝ ինչ որ ունինք։

Ինչո՞ւ դանդաղինք այն խնդրոց և ձեռնարկաց մեջ, որ առանց մեր կենաց վնաս մը առթելու՝ մեր և ապագային բարոյական և նյութական կյանքը կապահովեն։

Ուրիշ առթով դեռ կը խոսինք։