Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Այս էջը հաստատված է

18 7 1 3.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Հառաջաբան: —Օրագիր և թերթք: —Մայիս 24: —Խոսք մ՛ալ:

Գաղափարի սվին՝ գրիչ շարժել կարենալես ի վեր հոգվույս ծալքերը մեկուսի թղթատելե ավելի՝ կսիրեմ հրապարակական ձայնարկությունները։ Չեմ ուզեր նմանիլ անոնց որոնք իրենց հոգվույն կայծերովը աստղերուն հետ կըդհարին անձայն։ Սակայն զբաղմունքս և ուրիշ պարագաներ շատ քիչ անգամ սույն փափագիս լրմանը տեղի կուտան։ Թեպետև թատերաբեմի մը միջոցավ հայրենյաց հսկա դարերու ավերակաը մոխրոտ շունչն ուզելի ըլլալ, բայց երևակայության հեղեղներուն արտադրած սույն կաթիլները ընդեըան համր կամարի մը տակ։ Հոգվույս քրտունքն էին անոնք։ Խոսքեր, որոնք հանճարներու ամպրոպին մեջ կփսփսան թեև, բավական է որ խոսին։ Որչափ թերթեր բացվին այնքան վհեր կը գոցվին։

Այն, որուն խոկմունքը համասլաց սլաքներ կ’արտադրե. բնական է, որ երբ ասպարեզ նետվի, արձագանք մ’ունի իր գաղափարին, քրքիջ կամ ծափ։ Ես վայրկյան մը մտածեըի անուշադիր անցնիլ այն ժխորին մեջեն, և միայն ուշ դնել այն