Այս էջը հաստատված է
Ուրախ եմ որ չարաչար կարմրեցա այս թյուր կարծիքին վրա, հեգնս փուշի մը պես հոգվույս խրեցավ, երբ լսեցի և տեսի ազգասեր օրիորդին նպատակն ու qnրծը:
Ազդու շեշտ մ՚էր իր խոսքը, որ եզրակացուց թե՝ կնոջ
շուրթերը ոչ թե միայն ժպտելու, համբուրելու և հրապուրելու
համար գծված են, այլ մանավանդ ՀԵՂԱՓՈԽԵԼՈՒ:
Պատիվ կը համարիմ ինձ ծափահարել սրտի և մտքի այդ
վեհ առաքելուհին։