Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Այս էջը հաստատված է

դժբախտությամբ, որ քանի ծերանա կապիկի պես այնչափ ալ չարաճիճանա պիտի։ Մանզումեի նշանավոր հոդվածք հիմա «Ագապյան վարժարան» վերնագրովներն են։ Սա ալ բավ է հիշել, թե անգամ մը հասարակությունը 0. ստորագրության համար Մանզումե կը կարդար). Մանզումե առ Օրագրով է այնպես ինչպես հարդն առ, ցորենով, թեև քիչ մը չափազանց ըլլա այս զուգակշռությունը, շատ անգամ Մանզումե գրելու տեղ կը «հայհոյե») և խոսելու տեղ «տյուզյունայով) բառեր» կը շարե, անշուշտ քերականության սա առածին համեմատ, թե «խոսքը բառերե կը շինվի»։ Անժխտելի ճշմարտություն մ՚է, թե այն ազգային անհատն, որ ազգային խնդրո վրա «սուր» ու «պայծառ» կը մտածե և ձեռնահաս է գործելու, պարտի Ազգը զայդպիսիք ի պաշտոն կոչել։ Գործելու ձեռնհասությունը մտածելու կարողութենեն կախումն ունի, մտածելու կարողության «հանճար» կ՚ըսեն, խիստ իմաստությամբ ըսավ Կարմիր հռչակավոր Հանրապետականն) իր նշանավոր ատենախոսության մեջ, թե նյութական «ուժի» մեջ Հանճարն է հաղթական... «Դեպքերն» ու «պարագաներն» են, որք զհանճար մարդույն ի վեր կը հանեն. ո՞վ կը մտածեր, թե Կամպեթթա, օր մը դիկտատոր Պորտոի), ոտքերը գետնին զարնելով բանակներ պիտի հարուցանե), և աշխարհի էն հանճարեղ կարծված քաղաքագետին «խաղալ» չկրցած «դերն» ինքն պիտի խաղա ճարտար ճարպիկությամբ. պարագաներն ու դեպքերը Կամպեթթաի աննշան հանճարն ականահարեցին)։


Թաղեցին Օգ.[սեն] էֆ․[ենտի]ի խորհելու, խոսելու հետեվապես գործելու «ձեռնհաս» արժանիքը ճանճչնալով ի պաշտոն հրավիրեց իր ազատ քվեովը, իր ազատ կամոքն ու ազատ համոզմամբը, և յուր շինությանց ծանր գործին մեջ նետեց