Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Այս էջը հաստատված է

ցի՜ք, սիրելի արենակիցք, և դուք դպրոցասեր ազգայինք, մի՛ խնայեք Նունյանի գանձանակին ձեր մեկ լուման։ Ձեր ամեն մեկ լուման օր մը ամբողջ աշխարհ մը, ամբողջ դարեր ի լույս վերածնող մայրություն մը կրթող և վերականգնելու վրա եղող Տաճարի մեյմեկ քարերն ու ատաղձները պիտի ըլլան։

Ես ավելի Փանոսյանի, քան Օ․[գսեն] Էֆենտիի, ես ավելի Ագապյանի, քան Նունյանի բարեկամ եմ)․ այս խնդրույն մեջ — զՕ․[գսեն], քան զՓ.[անոսյան] ավելի արդար և զՆունյան, քան զԱգապյան ավելի կարևոր, կենսական և շահավետ կը տեսնեմ Սամաթիո։

Սամաթիացի՛ք, դուք բարի և ազգասեր եք, բարի և ազգասեր են նաև ձեր անկախ քվեովն, անկախ կամոքն ու անկախ համոզմամբն ընտրած պաշտոնյայները, որոնց հանձնած եք այժմ շինությանց մեծ գործը, անոնք են սևը, անոնք են կասկածելի, որ զանոնք սև և կասկածելի երևցնել կ’ուզեն մեր հանրության առջև։

Վերջին խոսք մ’ալ Սամաթիացիք, ես իբր անաչառ պադգամավոր մը Սամաթիո ապագային կողմեն՝ ամբողջ երկսեո Սերնդոց Լուսո դավաճանն ու դահիճը պիտի ըլլաք, եթե զոհեք շինությանց գործը կուսակցության, եթե զոհեք ձեր արդար պաշտոնյայքը կուսակցության․ և կը հավելում, ուրեմն ի՞նչ ընենք, որ մեր կուսակցության մեր մեջ բացած վիհը լեցվի,— սե՜ր, սե՜ր լնունք.— ընենք ուրեմն, որ իրարմե փարսախներով հեռացած խորհրդակցող ճակատներն իրարու մոտենան, «պագտվի՜նք», մոռնանք։ Մոռցի՛ք, Սամաթիացիք, զմեզ զատող մրրիկները. մոռնա՛նք. մոռցիք կուսակցության ոխն ու ատելությունը, սիրո ձեռք կարկառեցեք