Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Այս էջը հաստատված է

արժեքին համապատասխանող վկայագիր մը գոհունակությամբ Ձեզ հանձնելու Ձեր կրել ու կարողութենեն վեր ցավ մը կուտա։ Սակայն Դուք մի՛ ցավիք, թող ի՛նք կարմրի։ Հանրությունն ամեն բան զատեց, Դուք ալ ամեն բան մոռցեք։ Մի ցավի՛ք, որ Պ. Փանոսյան Ագապյանի դռները Ձեզի գոցեց, ազգի մը սիրտը բաց է Ձեզ համար. Դուք որ ճշմարտության ճիչով մը նվիրական հարկ մը դղրդեցիք, Դուք որ Ագապուհի մ’ըլլալու Ագապյանի (իր նվիրագործյալ նպատակն հասկանանք) սրտին չը կոխեցիք, փա՜ռք Ձեզի, որ Ձեր սկզբունքին շենք տվիք և ամո՜թ անոր, որ իր սկզբունքը զարկավ։