Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Այս էջը հաստատված է

ջադոյն զկատարումն ձեռնադրութեան) յաւուրն գերերջանիկ, յորում լցան իղձք Ձեր և բազմաց իսկ, որ հիացմամբ զարմանային ընդ կրօնավայել բարոյս Ձեր։

Ո՜վ դժբախդութեան... չեղէ արժանի յաստուածապայծառ սեղանի տեսանել զՁեզ՝ վառ ի սէր Քրիստոսի մերոյ խաչելոյ, լսել զուխտ Ձեր վասն նուիրելոյ Ազգիս զխաչ Ձեր և զարիւն անպարտ։

Եւ արդ ի լուր լուր դասափոխութեան աստիճանիդ) Սրբութեան Ձերոյ, եկի ի խնդակցութիւն և ի սիրելի տեսութիւն միւսանգամ, առ որ տենջայի անգոտին ի նախասկիզբն տեսութենէ անտի մերմէ․ այլ իբրև լուայ․ յեղակարծ զբացակայութիւն Ձեր, անդէն եդի ի մտի այս ու գրով մաղթել յերկնից վասն Ձեր աւուրս բազումս ի պաշտամունս աստուածային, պահել ղՁեզ սուրբս, ան յողդողդս և քաջարթունս, վեհաշուք վառել զՁեզ յԵկեղեցւոյ կամար լուսերանգ զերթ Արուսեակ՝ ընդ հոյլս աստեղաց, փողփողել, ո՛չ ի խավարի, այլ հուպ ի լուսափայլ նշոյլս արփւոյն. և հակիրճ ասել պահպանել յավէժ զՍրբութիւն Ձեր յայս տարադաս բարեկամութեան, որով մխիթարիմ յաշխարհի հարուածս։

Հրճուեցայց յաւէժ, յորժամ տեսից զՁեզ, մինչչև իմ հասեալ յաղեբեկ յալիս, յԱթոռ Հայրապետական և զՀովուտպետի գաւազան ի ձեռին։

Մնամ միշտ անկեղծ և խոնարհ

1869 Սեպտ. 17

Օրթագիւղ

Բարեկամ Ձեր
Պ. Դուրեան