Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Այս էջը հաստատված է

Ազնիվ բարեկամ, ձմեռը քեզ կը գրեի թե կը մսիմ7)` արդ կը դողդոջեմ, բերնես միշտ16 արյուն կը հոսի, կը հյուծիմ, ճակտիս վրա կենաց շիկնոտ ժպիտը կը տժգունի: Անդուլ կերպով քնարս կը թոթվեմ անհուն «մնաք17 բարով»ի մը համար անոնց, որոնք իրենց18 ծալքերը ինձ չը բացին, այլ մի այն դուրսեն ճաճանչեցին, նախ կնո՜ջ... երևակայությանս տիրուհվույն... երազի այն երփներանգ աստղին կամ ճաճանչոտ ծաղկին... ո՜չ, ավելի՜ն, շողերու և բույրերու թագուհվույն...

Ա՜հ, ներա մեկ շողը երազ մը կը19 վառե, ներա մեկ բույրը սրտի մը մթին խորանը կը խնկարկե...։ Մեռնի՜լ թարմ և երազկոտ,.. մեռնի՜լ առանց մարմարյա ճակտի վրա խորշոմ մը գծվելու, առանց շուրթեր համբույրով մը բորբոքելու, առանց հոգին ժպիտով մը հրդեհելու21, մեռնիլ.՜.՜.՜ տխուր է այդ, սակայն .........

Շատ կը ցավիմ որ պիտի կարենայիր անցյալները հոս գալ, բայց դարձյալ սև ճակատագիրը արյունոտ ձեռքը կարկառեց մեզ ու խառնակեց ամեն բան։ Չ’եմ գիտեմ թե նորեն գալուդ համար միջոց պատրաստվա՞ծ է. եղրայրդ քանի մի22 օր է տեսած և հարցուցած չ’եմ8

Ա՜հ, կուզեմ հետդ տեսակցիլ. դարձյալ ես նույնն եմ, միայն թե քիչ մը գերեզմանի հակած և խոկմանցս գագաթնակետը հառած եմ։ Կը հուսամ որ ալ քենե նամակ մի կ’ընդունիմ, կամ քիչ օրեն հոս կը տեսնվինք... :

Բարեկամդ
Պ. Դուրյան

1871 Հուլիս 6

Սկյուտար