Այս էջը հաստատված է
եմ և թե՛ եղբայրս նամակը ուշ ձեռքս հասցուց6). բայց նա ալ այսպես ընել ստիպված էր պարագայից բերմամբ։
Նամակիդ12 կ’սպասեմ13։
Ի տեսություն․
1871 Օգոստ. 1314
Եղբայրդ
Պ. Դուրյան
8
< Առ
Պ. Հ. Ճանֆեսճյան>
Մտերիմդ իմ,
Ահա՛ անհուն «մնաք բարով»ի առաջին թելը կը զարնեմ։
Զքեզ տեսնել ուզեցի․ ուզել՝ ինձ համար ծարավիլ է. դողդոջ քայլերս կարգի դրի ձեր տունը գալու, զքեզ հարցուցի և հարցունելուս1 հետ՝ անմիջապես կոշիկներուդ տեղը նետեցի ակնարկս. մայրդ և դատարկությունը տխուր պատասխան մը տվին ինձ.— Հոս չէ։ —«Եղբայրս — ըսի յուրովի — հոս չէ՜․․․»։
Գիտեմ, կենաց դառն ներդաշնակությունը չներեց գալ տեսնել անգամ մը եղբայրդ1), դալկահար2 և դողդոջ հյուրը. սակայն այս ճակատագրին սևությանը ի՞նչ պետք է ըսել, որ իմ տկար քայլերս չի վարձատրեց և ստիպեց զիս հողդողդ