Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Այս էջը հաստատված է

մեջ ցուրտ մշուշ մը կա թանձրացած, վայր ընկան գլխուս աստղերը, սև ամպերը ծանրացան5 հոն6։

Հիվանդությո՛ւն և ամբուժությո՛ւն, գերեզմանի այդ երկու ստինքը կը ծծեմ. հուսահատությո՛ւն, գերեզմանի այդ սև կաթը կը խմեմ... Ինձ համար չկա հույս, անդունդին մեջ շյուզի մը պլլված եմ. իմ փրկությունս է աստղի մը պլլվիլ, եթե սև ճակատագիրս ճերմակ բիծ մ’ունի...։

Ազնի՛վ Եղբայր, ո՞վ դրդեց Ձեզ7 այսչափ8 գորովիլ իմ վրաս, ունկն դնել անդունդ9 հոտող10 անձի մը խոսից11, և զվարթ թիթեռնիկ գոլով12, սիրել նոճիի մը շուքը... Ազնի՛վ Եղբայր, թիթեռնիկով մը նոճի մը սգավորութենե չը դադրիր, այլ գուցե նորա ցուրտ շուքին ներգործության ներքև գողտր թիթեռն մը թոշնի...

Ա՜հ, այնչափ13 մթագնաց Է երևակայությունս. ո՜հ, ո՞ւր եք կրակք իմ... մարեցա՜ք14... մարեցա՛ք15 և ա՛լ չի պիտի վերավառիք16. այն17 Շունչն անցավ Ձեր վրայեն, որ աստղերը կարող է մարել...։ Դեռ կուզեմ գրել, բայց կը տեսնեք18 թե այնչափ ուժաթափ են այս խոսքերը որքան գունաթափ Է զանոնք ներշնչող հոգին... Իմ մեն մի խոսքերս դուք ձեր վառ երևակայությամբ մեկ մեկ գրքեր ըրեք և զիս պիտի լավ կարդաք այն ատեն, լավ պիտի սուզիք յ’իս։

Եղբա՛յր իմ, ներեցեք գրությանս աններդաշնակությանը. ի՜նչ ուղղություն կրնաս19 պահանջել ավրված դաշնակե կամ նվագարանե մը20։ Ի՜նչ գրելս չեմ գիտեր։

Կաղաչեմ, բավ համարեցեք ջախջախ21 քնարի մը այսչափ հեծեծանքը։

Քանի որ ժամանակնիդ ներե՛, կ`աղաչեմ, ձեր սիրալիր