Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Այս էջը հաստատված է

ընելովն... խծբծել։ Շատ կաղաչեմ, որ այս մասին ներողամիտ լինիք, եղբայր իմ։ Ներա համակրանաց նամակը կարդացի. շիտակը սքանչացա այն վսեմ զգացումներուն արտահայտություններն տեսնելով, որոնք կուսական բերանե մը կելնեն և մեծերու հիշատակարանը կընկնին։

Այսպիսի վսեմ նյութերու առջև լռելը մեծ բան Է ինձ համար. վսեմ է ինձ համար լոկ դողդոջել։

Ա՜հ, այսպես միշտ իմ վրա գուրգուրալով, կուզե՞ք որ միշտ շնորհակալ ըլլամ․ ի՞նչ ըրի Ձեզի, չեմ գիտեմ, եղբայր իմ։ Ա՜հ, գիտեմ, դալկահար դողդոջ ըլլալուս համար զիս սիրեցիք․․․ բանաստեղծական մը ըլլալուս համար բանաստեղծե մը գրավվեցա՜, գիտե՜մ...

Եթե ճակտիս վրա վարդ ունենայի՝ կիները զիս պիտի սիրեին․ ա՜հ, ավելի լա՜վ է, որ դալուկն ունիմ20, և բանաստեղծները զիս կը21 սիրեն։

Չորեքշաբթի օր7) Ձեզ սպասեցի. տխուր վերջալույս մ’ունեցա։

Տեսնվիմք, եղբայր իմ, գոնե Ձեզ հետ քանի մը զվարթ ժամեր ծծեմ։

Կը հուսամ22, որ քիչ23 տաղտկալի կըլլամ Ձեզ տժգույն շրթանցս թափթփուկներով։

Երեկվընե ի վեր վիճակս24 վատթարացավ․ կաղաչեմ, մի՛ տրտմիք։