Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Այս էջը հաստատված է

անցնելու հետաքրքրութիունս հագեցնեք․ ինձ մի քանի զվարճալի վայրկյաններ պիտի հավելուք. ուրեմն, պիտի աշխատիմ զանոնք Ձեզ յուղարկելու ջանալ։

Դուք բան մը ինձ կիմացնեք6). ես կը գուշակեի զայն արդեն. բայց դարձյալ լսած ատենս սիրուն հրճվանք4 մը ունեցա. ըսի ինքնին. «Արդյոք պիտի վայելե՞մ այն օրն, ուր նոքա գլուխ գլխի պիտի տան...7) մեծ պիտի ըլլա ինձ համար այն օրն... հարկ է որ հարուցած խոշոր անիվներուն5 յուղ քսվի։

(Արդյոք պիտի ապրի՞մ մինչև այն ժամանակ)։

Այն շնորհալի հանդեսին մեջ ես ալ շշուկ մը պիտի6 ունենամ, չեմ ուզեր զայս երազներու կարգն անցել7 մոտեցուը այդ օրն8), եղբա՛յր իմ, կուզեմ Ձեր ըմպած երջանկության բաժակեն կաթիլ մը գողնալ, որ կարող է սրտիս անհուն բաժակը լնուլ։ Ձեր ադամանդյա պսակին հետ իմ սիրտն ալ պիտի ճաճանչե։ Թո՛ղ գա այդ փառազօծ օրն, եղբա՛յր իմ։

Դարձյալ սիրտս ցամքած է, չկարեմ զգացումներս ուզածիս պես դուրս տալ․․․ ո՜հ, ցամա՞ք սիրտ, ե՞րբ պիտի թարմանաս, ե՞րբ առաջվան պես խնդումներ պիտի անձրևես։

Չտեսություննիս երկարեցավ, եղբայր իմ, Սկյուտարը մի՛ մոռնար9

Նամակներուդ տողերը քիչ մը ստվարացուր, միշտ գրե՛, եղբայր իմ, եթե ես զվարթ և առողջ ըլլայի, միշտ պիտի գրեի։ Սիրո անհունություն մը կը մաղթեմ.․.

Եղբայրդ
Պ. Դուրյան

1871 Սեպտ. 30

Ս կյուտար

12— Պետրոս Դուրյան