Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Այս էջը հաստատված է

անցուցած՝ թե զանոնք ինձ վերադարձնելու և թե նոցա արժեգինքը ամբողջ ինձ հանձնելու մասին նենգամիտ դժկամություն մը կը հայտնե։

Ուստի, այս օրեն ներկայիվս կը հայտարարեմ թե առանց հիշյալ թատերախաղուց արժեգինքը ամբողջապես ինձ վճարելու՝ նոցա գալիք բոլոր ներկայացմանց իրավունքը իրավանց զորությամբ ինձ կը վերապահեմ իբրև հեղինակ, և եթե Պ. Տիգրան անիրավաբար իմ այս հայտարարության ականջ խցելու հանդգնի կամ վերոհիշյալ թատերախաղերը ինձ չը վերադարձնե և կամ նոցա արժեգինքը ինձ չը վճարե՝ պատասխանատու կը հրատարակեմ զինքը Դատաստանական բարձրագույն ատյանի արռջև):

Պ. Դուրյսւ

30 Սեպտ. 1871 Սկյուտար

Առ

Պ. Տ. Ադամյան

Բարեկա՛մ․

Չեմ գիտեր թե ի՛նչ գրեմ․ ո՜հ, դժվար է խոսիլ անհունի մը համար, անհունը շուրթեր չը կրնար ունենալ, անհուննինքն իր մեջ կը թաղվի, ինքն իր մեջ կը փողփողե։

Ես ալ առաջինը չեմ (թող այս խոսքը քեզ չը տխրեցնե)