Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Այս էջը հաստատված է

1869

4. ԻՂՁՔ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ

Երբոր ցողին փաղփուն շիթերն գիշերվան
Խոտի, թերթին ծաղկի վըրա կը շողան,
Երկինքն երբոր աստղեր փալփլին գիշերը՝
Ցայտեն արցունք, կայծ իմ ցաված աչերը.
5 Ի՜նչ, Հայաստա՜ն, քեզ մոռնա՜լ...
Երբե՛ք, այլ սև նոճի մ՚ըլլալ, քեզ շո՛ւք տալ։

Զ՚իս աստղազարդ երկին սփոփել չԷ կարող,
Մասյաց սարին արտասվալից Է նա քող,
Ձեր հիշատակն ինծի համար հեշտագին՝
10 Նըման կուսին սիրո առջի արցունքին.
Դամբա՛նք, ավե՛րք, Ձեզ մոռնա՜լ․․․
Երբե՜ք,այլ ուղխ մ՚արցունք ըլլալ, Ձեզ թա՜ց տալ։

Երկաթ, շղթա, զնդան, անդունդք ու վըհեր,
Ամպրոպ ու շանթ, մահվան զանդակ ու ջահեր,
15 Չ՚Է, չ՚են կարող պահմը սեր վառ հիշատակ
Ծածկել սևի ու սոսկումի՝ վեմի տակ.
Ազա՜տ օրե՜ր, Ձեզ մոռնա՜լ...
Երբեք, այլ հուր մ՚ըլլալ և Ձեզ Հայո՛ւն տալ։