Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Այս էջը հաստատված է

գտնան70 տողերուս մեջ. Արդեն ես ալ այլաբանություն մ’եմ խորհուրդ մ’եմ71. էությունս է, առումս72 այն73 է74։

Եղբայր իմ ինչու չ’ես գար, երբ մահճիս քով բարեկամներս կը տեսնեմ, կարծես հուսո և կենաց հրեշտակներ կ’տեսնեմ ։

Գիտեմ քիչ ատենեն պիտի մեռնիմ, արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք11), հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի։ Մի՛ տրտմիք կ’աղաչեմ սույն հուսահատ և օրհասական տողերուս:

Ա՜լ ույժ75 չմնաց մատներուս վրա. կարծես թե բոլորովին ալ թալկացում76 մ’եմ:

Ձեռքերդ կը սեղմեմ գորովանոք և77 ներա իմ հարգանց հուսկ ողջույնս կուղղեմ12). ծլի՜ք և ծաղկի՜ք.

Ափսո՜ս. այո՛, ա՜հ մ’էր78 սկիզբս, վա՜խ մ’եղավ79 վախճանս80.

երջանիկ եք երջանիկ պիտի ըլլաք և երբ երկինքն ալ երթամ Աստուծո և Հրեշտակաց առջև ձեր երջանկությունը պիտի խնդրեմ. վայելեց՜ք... Մնա՜ք բարյա՜վ Ա՜հ81. կրկին կ’ողջունեմ զձեզ82 երկուքդ83

Եղբայրդ84
Պ. Դուրյան

<1871 դեկտ. 10 Սկյուտար>