Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Այս էջը հաստատված է

<ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ>

Շատեր այն Ձոնին ոգիին ու լեզվին վրա հետաքրքրություն ընելով մեզ կը հարցնեն, թե ո՞վ է այս պ. Պ. Դուրյան. ուստի համառոտիվ ճանչցնենք ազգին։

Պ. Պ. Դուրյան Սկյուտարցի 16—18 տարեկան երիտասարդ մ’է՝), նախկին աշակերտ Սկյուտար Ենի մահալլեի վարժարանի²)․3—4 տարի առաջ վարժարանեն ելած3), առաջին անգամ միայն սարաֆի մը քով4) 9 ամսո չափ գրագրության պարապած, իսկ անկից ի վեր իր տունը թատերական ողբերգություններ հեղինակելով կզբաղի, որոնցմե ավարտած ունի Վարդ և Շուշան, Սև Հողեր, Արտաշես Աշխարհակալ և Անկումն Արշակունի Հարստության անուն ողբերգությունները և մոտերս ուրիշ մ’ալ կը հեղինակեն5)․ առաջինը միայն ներկայացված է անցյալ տարի Կետիկ Բաշայի թատրոնը6), իսկ մյուսները դեռ իր քովն են։

Հայրը օրական հացը ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ’է7)։

Եղբայրը8) երբեմն Մանզումեի և հիմա Մենմուայի9) խմբագիրներեն Հարություն էֆենտին է։

Այս պարագաները կը նշանակենք անոր համար, որ ո գիտե քանի քանի անկյուն զանազան տաղանդներ