Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Այս էջը հաստատված է

ձեռնարկելու նպատակավ: Հետո Մասնաժողովո առաջին նիստերուն մեջ, իբր թե հեղինակին թերությունքը նկատվելով, անդամներեն մեկուն կողմանե՝ նույն գործոց սրբագրությամբ և կամ առանց սրբագրության հրատարակմանը առաջարկություն մ՚ Է եղեր, և սորա անդամներեն ոմանք սրբագրության կետին ընդդիմացեր և ոմանք ևս հավանություն են տվեր։ Մասնաժողովո սույն անհամաձայնությունը ի նկատի չունենալով, կը հարցնեմ Մասնաժողովո, թե քանի որ ես միայն պ. Գ. Չոպանյանի՝ Պ. Դուրյանի գրությունքը կը հանձնեմ, ի՞նչ իրավամբ Մասնաժողովը սույն գրությունքը սրբագրելու կը ձեռնարկե՝ առանց նախապես իմ կամքը հարցնելու, կամք մը, որ նույն իսկ հեղինակին կամքն է, որ եթե հեղինակին սույն կամքն անտարբերությամբ ոտնակոխ ընեմ, մինչև գերեզման խիղճս զիս պիտի տանջե, և լավ է, ըստ իս, գործերն չհրատարակվիլ, քան թե սույնպիսի անվանարկությամբ ի լույս գալ, որ մինչև հիմա օրինակն և ոչ իսկ տեսնված Է, արդյոք Գաղղիո հռչակավոր բանաստեղծ Վիքթոր Հյուկոի առաջին գործոց խակությունը վերջին հռչակավոր երկասիրությանց արա՞տ կը բերե: Բնավ երբեք, միայն սա հայտնի է, թե հեղինակին մեռնելեն վերջը ուրիշ գրագետ մը նորա գործերն հրատարակելու ձեռնարկե՝ լոկ մութ և կամ անհասկնալի բառերու ծանոթությամբ մը։ Ինչպես որ օրինակ կը տեսնեմք, որ շատ հեղինակներ իրենց մութ և անիմաստ գրվածոցը համար կը քննադատվին։ Եթե Պ. Դուրյանի գրվածքն ալ քննադատության արժանի կետեր կը պարունակն, թո՛ղ քննադատվին, արդեն քննադատության ասպարեզն բաց է, թո՛ղ որ ծաղկահասակ հեղինակն յուր յերևան գա։ Ինչպե՞ս լռենք, Պ. Դուրյանի գրվածոց մեջ Մասնաժողովո մի քանի անդամոց կողմեն անիմաստ և մութ նկատված տողերն ուրիշ գրագետներու պարզ և հասկնայի կերևան։ Ընկերությանս անհունս երախտապարտ կը գտնվեի (ինչպես հուղարկավորության հանդիսին նկատմամբ եմ), եթե Պ. Դուրյանի երկասիրությունքը յուր բնագրին պես ամբողջապես հրատարակվեր, իսկ գալով սույն անիրավ ձեռնարկության՝ կը բողոքեմ, վասնզի զինքն մինչև հիմա Պ. Դուրյանի երկասիրությանց հրատարակիչ կը ճանչնայի և ոչ թե սրբագրիչ. բաց աստի, Մասնաժողովո ատենապետ պ. Գ. Չոպան հակասության մեջ կը գտնվի Փետրվար 11 թվականավ լրագրաց մեջ հրատարակած մեկ ծանուցագրովը, ուր ինքն Պ. Դուրյան Պեշիկթաշլյանի արժանավոր հաջորդ կանվանե, և հետո կելլե հեղինակը անվանարկելու