Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Այս էջը հաստատված է

գրված է 13 տարեկան հասակում, 1864֊ին (Չոպանյանը իրավացիորեն գրողի ծննդյան թիվն ընդունում էր 1851-ը)։ Բանաստեղծությունը տեղ չի գտել հեղինակի օրինակած տետրերում։

Չոպանյանն այս բանաստեղծության մասին գրում է. «Կպատմվի, թե Ստեփան Փափազյան..., որուն ձեռքն անցեր է այս տաղը, սաստկորեն հանդիմաներ է փոքրիկ Դուրյանը այդպիսի ամբարիշտ բան մը գրած ըլլալուն համար և խստիվ պատվիրեր է այդ մեղքն անգամ մըն ալ չգործել («Դուրյանի կյանքը...», էջ 24)։

Տպագրվում է ըստ «Դուրյանի կյանքը.․․» ուսումնասիրության։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒՅՈՒՆՆեՐ

«Պետրոս Դուրյան» (1894)

8 Ծըլած փթթան սրտիս մեջ նոր։

13 Ինչո՞ւ արդյոք խորշակահատ

16. Սըրտերն զեղու արտասուք միշտ։

2. ԻՑԻ՜Վ ԹԵ

(էջ 13)

Օրինակված է ինքնագիր երկու տետրերում։ Առաջին անգամ լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք՝ Կ. Պոլսի «Մեղու» պարբերականում (1871, 19 հունիս, թիվ 63), առանց գրության թվականի նշման։ Զետեղվել է բոլոր ժողովածուներում, բացի 1908 և 1922֊ի հրատարակություններից։

ԱՂԱՎԱՂՈՒՄԵՐ

2 Չ’ունի երկին աչացդ կայծերն ու կապաույտ», (ՏԹՆԴ)
5 Գիշերն երկնի կայծից՝ լուսնույն սիրադեմ, (ՏԹ, ՏԹնԴ)
12 Նոճերու մեջ սըգա լըռիկ լուսինյակ։ (ՏԹ, ՏԹՆԴ)
16 Լոկ սրբելով՝ թե շողար աչքդ արտասուք: (ՏԹ)
19 — 20 Գույնով հերկել այտերդ, թափել գոգդ իմ ցող, (ՏԹՆԴ)
Վերջին չնչիկս ի առներ ելևէջ (ՏԹ, ՏԹՆԴ)